Նաիրիտցիները նորից ոտքի են ելել. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ»-ը գրում է.   «Բազմաթիվ նամակներ ենք գրել կառավարություն,  հանդիպում ենք խնդրում վարչապետի հետ, հաշվի չեն առնում:  Հատկապես նոր վարչապետը՝ Կարեն Կարապետյանը,  ընդհանրապես մեզ բանի տեղ չի դնում»,- ասում են նաիրիտցիները:  Նրանք երեկ կրկին կառավարության շենքի մոտ  բողոքի ակցիա էին անում:  Հետո երթով շարժվեցին դեպի Շենգավիթ  վարչական շրջանի  դատարան՝  հայցով դիմել են և պահանջում են մասնակի չեղյալ համարել  աշխատավարձերի վճարման պայմանագիրը, որը նրանք ճարահատյալ են ստորագրել,  որով, ըստ էության,  հրաժարվել են ուշացած աշխատավարձերի  տույժերի վճարումներից:

Նաիրիտցիները հիմա պահանջում են վճարել այդ  տույժի գումարները: Երեկ առաջին դատական նիստն էր,  դատավորը հետաքրքրվել է՝  ինչու այն ժամանակ չեն դիմել դատարան, երբ հասկացել էին, որ  իրենց իրավունքները  խախտվել են:  Դե նաիրիտցիներն էլ ոնց կարողացել՝ հասկացրել են դատավորին, որ դատարան էլ են դիմել,  ցույցեր էլ են արել,  բայց երբ մարդիկ տարիներով աշխատավարձ  չին ստանում,  երեխաներն էլ սոված էին,  ու իրենց ասելով՝ « շանտաժ էին» անում՝ կամ ստորագրում եք, կամ էլ չեք ստանում աշխատավարձը,  ստիպված ստորագրել են»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս