Սերժ Սարգսյանի երեխաների արտոնյալ քավորը. ում է պատկանում Բագրատաշենի անցակետում տարադրամի փոխանակման կետի մենաշնորհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016թ. նոյեմբերին գործարկվեց Բագրատաշենի սահմանային անցակետի նոր շենքը, որտեղ ՀՀ մուտքուելք անողների համար սպասարկման բավականին լավ պայմաններ են ստեղծված: Եվ ինչպես ավանդաբար՝ սահմանային անցակետում կան արտոնյալներ: «Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատեց, որ սահմանային անցակետում գործում է միայն «Արարատ» բանկի արտարժույթի առքուվաճառքի կետը: ՀՀ-ի այլ բանկեր Բագրատաշենում տարադրամի փոխանակման կետեր չունեն:

Նկատենք նաեւ, որ անցակետում գտնվող «Արարատ» բանկի տարադրամի փոխանակման կետում վրացական լարիի առքի ու վաճառքի գների տարբերությունը շատ մեծ է: Այդ պատճառով մարդիկ գերադասում են լարի գնել կամ վաճառել Բագրատաշենի մաքսակետի մոտ գտնվող արտարժույթի փոխանակման կետերում:

Հիշեցնենք, որ «Արարատ» բանկի սեփականատերը Բարսեղ Բեգլարյանն է՝ Սերժ Սարգսյանի երեխաների քավորը: Ահա թե ինչու եւ ինչպես է Բեգլարյանին հաջողվել սահմանային անցակետում արտոնյալ պայմաններ ունենալ: Նա միակն է, որ ՀՀ-ի դարպաս հանդիսացող Բագրատաշենի անցակետում տարադրամի փոխանակման կետի մենաշնորհ ունի:




Լրահոս