Անգլիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը կգլխավորի «Լեսթեր»-ը: Կողմերը գրեթե փոխհամաձայնության են եկել:
The Sun-ը գրում է, որ Անգլիայի չեմպիոնը գլխավորելու հիմնական թեկնածուներից են նաև իտալացի Ռոբերտո Մանչինին ու հոլանդացի Գուս Հիդինկը:
Հիշեցնենք, որ «Լեսթերի» գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է դարձել Կլաուդիո Ռանյերիի հեռացումից հետո: