ԴԱՀԿ նախկին պետ, թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Միհրան Պողոսյանի քեռուն՝ Միխայիլ Հարությունյանին պատկանող «Միկմետալ» ընկերությունը տուգանվել է պետական եկամուտների կոմիտեի կողմից: Տեղեկացանք, որ 2016 թվականի նոյեմբերին «Միկմետալ» ՍՊԸ-ի անունով ՀՀ է ներմուծվել ապրանք, սակայն ընկերության տնօրեն Վահան Հարությունյանը սահմանված ժամկետում չի ապահովել ապրանքների հայտարարագրի ներկայացումը մաքսային մարմին, ինչի համար ՊԵԿ-ն ընկերությանը տուգանել է 150 հազար դրամով:
Նշենք, որ բացի այս ընկերությունից՝ Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերոջը՝ Միխայել Հարությունյանին է պատկանում նաեւ մայրաքաղաքի փողոցներից «փող քամող» վճարովի ավտոկանգառները սպասարկող «Փարքինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն: