ԱՄՆ ներքին գործերի նոր նախարար Ռայան Զինկեն, ում երդման արարողությունը տեղի է ունեցել մարտի 1-ին, առաջին օրն աշխատանքի է ժամանել ձիով և կովբոյի գլխարկով: Համապատասխան լուսանկարները նա հրապարակել է թվիթերի իր էջում:
«Ինձ համար պատիվ է կանգնել ԱՄՆ ոստիկանության խիզախ սպաների կողքին: Նրանք պատրաստ են զոհել իրենց կյանքը մեզ համար»,-գրել է Զինկեն:
Ինչպես նաև նորանշանակ նախարարը զեկուցել է առաջին հանդիպումների և առաջին ստորագրված հրամանագրերի մասին: