Օշական գյուղում անհայտ պատճառներով սատկել է մոտ 200 ոչխար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ, 47-ամյա Նորայր Խալոյանը, հայտնվել է անելանելի վիճակում: Մի քանի օրվա ընթացքում սատկել են  50 ոչխար և 150 նորածին գառ:  ArmLur.am-ի հետ զրույցում  այս մասին հայտնեց Օշականի համայնքապետ Արամ Ներսիսյանը:

«Երեկ մարզպետարանով, գյուղապետարանով, անասնաբուժարանով եկել են պարզելու, թե ինչն է եղել պատճառը դեռ անհայտն է, սպասում ենք լաբարատորիայի պատասխանին: Իրենք էլ են զարմացած, թե ինչը կարող էր լինել պատճառը»,-ասաց նա:

Հարցին՝ Արագածոտնի մարզպետարանը որևէ  փոխհատուցում կտա տուժած Խալոյանի ընտանիքին: Մեր հարցին ի պատասխան` գյուղապետը նշեց, որ Նորայրը խնդրել է միայն վարկերը մեկ տարով դադարեցնել, որպեսզի կարողանա վճարել:

Լուսանկարը՝ shamshyan.com-ի:




Լրահոս