ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Մայքլ Ֆիլնն ու ավագ խորհրդական Ջարեդ Քուշները՝ Թրամփի փեսան, 2016թ. դեկտեմբերին հանդիպել են ԱՄՆ-ում ռուս դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ Նյու Յորքի Trump Tower աշտարակում: Այս մասին, ինչպես գրում է BBC-ն, խոստովանել են Սպիտակ տանը:
«Նրանք ընդհանուր առմամբ քննարկել են երկկողմ հարաբերությունները»,-NYT-ն մեջբերում է Սպիտակ տան ներկայացուցչի խոսքը:
Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ հանդիպումը տևել է մոտ 20 րոպե: Ավելի վաղ ռուս դեսպանի հետ շփման պատճառով սկանդալի կենտրոնում էր հայտնվել Թրամփի խորհրդական Մայքլ Ֆլինը, ով ստիպված էր հրաժարական տալ: