ArmLur.am-ը մի շարք դժգոհություններ ստացավ Աջափնյակ վարչական շրջանի բնակիչներից այն մասին, որ իրենք ժամերով առավոտից սպասում են 39 համարի ավտոբուսին:
ArmLur.am-ի թղթակիցը պարզեց, որ վարորդները գործադուլ են հայտարարել: Պատճառն այն է, որ նույն երթուղին քաղաքապետարանի որոշմամբ սպասարկում է նաև մեկ այլ 12 համարի ավտոբուսը:
ArmLur.am-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի տրասնպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հետ, ով խոստացավ, որ առաջիկա րոպեների ընթացքում քաղաքապետարանը պարզաբանմամբ հանդես կգա:
Նկատենք, որ Երևանի քաղաքապետարանը 39 համարի ավտոբուսի չաշխատելու հետ կապված նախապես հայտարարություն չի տարածել, ինչի հետևանքով բնակիչները տհաճ անակնկալի առաջ է կանգնել: