Եթե լինի արկածախնդրություն, ապա ստանալու են պատմական պատասխան. Դավիթ Բաբայանը` սահմանի լարված իրավիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այ գիշեր արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մնացել է լարված: Հակառակորդը շփման գծի ողջ երկայնքով ականանետերից, նռնականետերից ու խոշոր տրամաչափի գնդացիրներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 145 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց:

ArmLur.am-ի հետ զրույցում Արցախի հանրապետության մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց, որ բարեբախտաբար վիրավորներ չունենք. «Թշնամին չի հրաժարվում ֆաշիստական ահաբեկչական քաղաքականությունից, մանավանդ, որ վերջերս տվել է բավականին մեծ կորուստներ»:

Դավիթ Բաբայանի դիտարկմամբ՝ dիվերսիոն փորձի խափանումից հետո, Ադրբեջանում ժողովրդի շրջանակներում կա դժգոհություն և բողոքի դրսևորումներ:

«Նրանք  նման պահվածքով ևս մեկ անգամ ցույց են տալիս՝  ինքը ո՞վ է, և ի՞նչ է ուզում: Բանակը կանգնած է, մարտական է: Ցանկացած խախտման դեպքում ստանում է համարժեք պատասխան: Պատերազմի հավանականությունը միշտ էլ կա, պետք է միշտ պատրաստ լինենք: Հավանականությունը կախված է մեր պատրաստակամությունից: Մենք հզոր ենք, հետևաբար հավանականությունը մեծ է: Եթե լինի արկածախնդրություն ստանալու են պատմական պատասխան»,- հավելեց Արցախի հանրապետության մամուլի խոսնակը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս