Այսօ լրագրողները ԱԺ պատգամավոր, ԵԼՔ դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին վարչապետ Կարեն Կարապետյանի այն սկանդալային հայտարարության մասին, որն արվել էր ՀՀ Ազգային Ժողովում: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես են հետամուտ լինելու նրա հայտարարությանը:
«Այսօր առավոտյան երկրորդ հեռախոսազրույցն եմ ունեցել Կարեն Կարապետյանի հետ: Կերոսինը սկսել են մաքսազերծել: Գնումներ իրականացնում են պետական մարմինները և պետք է պատասխանատվության ենթարկվեն: Մենք հետագայում կփորձենք պարզել մանրամասներ», – նշեց նա:
Հիշեցնենք որ վարչապետի խոսքով, ապրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է վառելիքի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել: Պարզվում է՝ դիզվառելիքի հետ կերոսին են խառնում, եւ շուկայում այդպես անորակ վառելիք վաճառում: «Ապրիլյան պատերազմի օրերին մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում այդ պատճառով»,- ասել է վարչապետը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: