Եթե ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի ներկայացուցիչների միջև ծեծկռտուքը նախընտրական բնույթ է կրել, ապա մենք դա հենց այնպես չենք թողնի։ Այսօր Ազգային ժողովում նման հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
Ռուստամյանի խոսքով՝ ինքը գիտի միջադեպի պատճառների մասին, բայց չի ցանկանում խոսել՝ հետաքննությանը չխանգարելու համար։ «Եթե դրդապատճառները միայն անձնական էին, ապա, դժբախտաբար, նման բախումներն անխուսափելի են։ Սակայն եթե մեր ընտրազանգվածին վախեցնելու փորձ է եղել, մենք դա այդպես չենք թողնի»,- հայտարարեց նա:
Հիշեցնենք, որ լուրեր էին տարածվել, թե Բազմասեր Առաքելյանը ՀՅԴ-ի կողմնակցի հետ ծեծկռտուք է սարքել: