ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վերամբարձ կռունկից ցած նետվել սպառնացող տղամարդը պահանջում է 1 մլն դրամի վարկ. ինչ է մանրամասնում կինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 3-ին, ժամը 12:10-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին գտնվում է Երևան քաղաքի Խանջյան փողոցում` ամբարձիչ կռունկի վրա, ցանկանում է ինքնասպանություն գործել` նետվելով կռունկից:

Դեպքի վայրում է հոգեբանը, ով ինքնասպանություն գործելու մտադրություն ունեցող տղամարդու հետ խոսել է հեռախոսով: Այնտեղ են նաև  շտապօգնության, փրկարար ծառայության մեքենաներ:

Նշենք, որ դեպքի վայր է եկել նրա կինը, ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ տեղյակ է պարտքերի մասին, սակայն չէր կարծում, որ ամուսինը նման քայլի կդիմի:

Հավելենք, որ տղամարդը պահանջում է վարկ՝ 1 մլն դրամի չափով։

Այս պահին ցած նետվել ցանկացող տղամարդու հետ զրուցում է նրա հարազատներից մեկը:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս