ՌԴ օմբուդսմեն Տատյանա Մոսկալկովան հայտարարել է, որ դիմել է Ադրբեջանի օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովային՝ խնդրանքով ստուգել Ադրբեջանում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքի պայմանները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Լրագրողները հատուկ պրոֆեսիոնալ համայնք են կազմում, ովքեր աշխատում են ռիսկի գոտում և ուշադրություն և հարգանք պահանջում: Մեր լրագրող Լապշինի հետ կապված ես հայտարարությամբ եմ հանդես եկել: Ցավում եմ, որ ադրբեջանցի մեր գործընկերները չլսեցին: Դիմում եմ Ադրբեջանի օմբուդսմենին, որպեսզի նա կարողանա այցելել մեր քաղաքացուն և համոզվել, որ նա բուժօգնության կարիք կամ կալանքի պայմանների հետ կապված որևէ բողոք չունի»,-ասել է Մոսկալկովան: