
Ղրղզստանը չի ստորագրել Իսլամաբադում տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովի քաղաքական հայտարարությունը, որի համաձայն՝ արցախյան հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա:
Այդ կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը դժգոհություն է հայտնել:
«Ղրղզստանի դիրքորոշումը բացարձակ անհասկանալի է: Նման դիրքորոշումը լուրջ հարց է առաջացնում, թե ում ջրաղացին է նա ջուր լցնում»,-ասել է Գաջիևը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գագաթաժողովի շրջանակներում հայտարարել էր, որ Արցախի խնդրին պետք է անդրադառնալ բոլոր հանդիպումների ժամանակ: