Կարեն Անդրեասյանը «Համախմբում»-ից դուրս գալու դիմում է գրել. կուսակցությունում ի գիտություն են ընդունել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը 1in.am-ի հետ զրույցում հայտարարել է, թե մեկ ամիս առաջ «Համախմբում» կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել:

«Համախմբում» կուսակցությունից ArmLur.am-ին հայտնեցին, որ դիմումը ստացել են և այն ընդունել ի գիտություն: Հարցին` այն մեկ ամիս առա՞ջ է տրվել, կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը հայտնեց, թե դիմումի մասին տեղեկացել է մի քանի օր առաջ:

Հիշեցնենք, որ անհամաձայնություն էր հայտնել ԱԺ ընտրություններում իրենց կուսակցության կայացրած որոշման դեմ ու, ըստ էության, դադարեցրել քաղաքական գործունեությամբ զբաղվելը: Ի դեպ, տեղեկացնենք, որ Անդրեասյանը աշխատանքային առաջարկ էր ստացել Վրաստանից: «Իրան-Հայաստան-Վրաստան բանկային նախագիծ է, որը ընթացքի մեջ է: Երբ այն իրագործվի, ես ամեն դեպքում կապրեմ Հայաստանում, պարզապես պարբերաբար կայցելեմ Վրաստան, ինչպես եւ վերջին մեկ տարում եմ վարվել»,- ասել է նա:




Լրահոս