2016թ. ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի միջնորդությամբ բանակցությունները որևէ զգալի արդյունքի չհանգեցրեցին:
Այս մասին իր հոդվածում գրում է ամերիկյան Stratfor հետախուզա-վերլուծական մասնավոր ընկերության վերլուծաբան Յուջին Չաուսովսկին:
«Որպես Կովկասում գլխավոր ուժ՝ Ռուսաստանն իր ձեռքում է պահում բանալին, սակայն նրա շարժառիթը տարածաշրջանում դոմինանտ կարգավիճակը պահպանելն է»,-գրում է Չաուսովսկին:
Հոդվածի հեղինակի կարծիքով՝ Ռուսաստանն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի տարածաշրջանում բացառի այլ ուժերի ազդեցությունը՝ զարգացնելով Երևանի հետ ռազմաքաղաքական համագործակցությունն ու փորձելով մոտ լինել Բաքվի, մինչ Թուրքիան զբաղված է մերձարևելյան խնդիրներով:
«Մոսկվայի վերջնանպատակը Հայաստանում և Ադրբեջանում դոմինանտ ազդեցության հասնելն է, ինչին և ծառայում է Արցախի հարցով նրա անկայուն դիրքորոշումը»,-եզրահանգում է Stratfor-ի վերլուծաբանը: