Եղունգների խնամքի համար մենք ժամանակ և միջոցներ ենք ծախսում: Սակայն դրանք ոչ միայն էսթետիկ դեր են խաղում, այլև կարող են պատմել մարդու առողջական վիճակի մասին:
Սպիտակ գծեր

Եղունգների վրա փոքր սպիտակ գծերը սպառնալիք չեն ներկայացնում և սովորաբար ոչ մեծ վնասվածքի արդյունք են: Այլ դեպքերում կարող են ազդանշել վիտամինների պակասի մասին:
Հորիզոնական սպիտակ գծեր

Ինչպես և փոքր գծերը, հորիզոնական սպիտակ գծերը ևս կարող են խոսել վնասվածքի մասին: Սակայն հազվադեպ դրանք ցինկի պակասի մասին են խոսում:
Ուղղահայաց գծեր

Վիտամին B12-ի, ցինկի և մագնեզիումի պակաս:
Դեղին հետք

Ծխելու հետևանք կարող է լինել:
Սպիտակ եղունգներ

Սկսվող հեպատիտ կամ լյարդի հետ կապված այլ խնդիրներ:
Կապույտ եղունգներ

Հավանական պատճառը՝ թթվածնի պակաս:
Անհարթություններ

Սննդային նյութերի պակասի նշան կարող է լինել:
Կոտրվող եղունգներ

Պատճառը՝ արտաքին գործոններ: Հաճախ դրանում ինքներս կարող ենք մեղավոր լինել:
Մուգ գիծ

Մարսողական համակարգի խախտում:
Դարչնագույն գիծ

Նույնպես արտաքին գործոններն են պատճառը՝ պատահաբար դռան արանքը թողնելը կամ ինչ-որ գործիքով հարվածելը:





























