Պայթուցիկի պայթյունից վիրավորված զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսինը՝ ծանր. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնել ենք` 2017թ. փետրվարի 28-ին՝ ժամը 13:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պաշտպանության շրջանի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս տեղի է ունեցել պայթուցիկ սարքի պայթուն, ինչի հետևանքով ինժեներական աշխատանքներ կատարող պարտադիր ժամկետային 3 զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի բեկորային մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ վիրավորված զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:

«Վիրավորվածները 3 հոգի են՝ մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսինը՝ ծանր»,-ասաց նա:

Նշենք, որ Քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով /անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ՝ եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ/:




Լրահոս