Զարմուհին էլ առաջադրվեց. ՀՀԿ-ի օգտին հնարավորինս շատ ձայներ ապահովելո՞ւ նպատակով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռիում ՀՀԿ ռեյտինգային ցուցակում առաջադրվածների թվում է նաեւ Լուսինե Մեջլումյանը՝ Ալավերդիում գործող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության տնօրենը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ 37-ամյա Լուսինե Մեջլումյանը «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի զարմուհին է: Դեռեւս 2001 թվականին «Վալլեքս» ՓԲԸ-ն մրցութային կարգով ստացել է 25 տարով Թեղուտի հանքավայրի շահագործման արտոնագիր:

Իր աշխատանքային գործունեությունը երիտասարդ տնօրենը սկսել է 2015 թվականից հորեղբոր ղեկավարած ընկերություններում, ապա 2015 թվականին նշանակվել «Արմենիան Քափըր Փրոգրամ» կամ «Էյ-Սի-Փի» ՓԲԸ-ի տնօրեն: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ընկերությունն ունի շուրջ 650 աշխատակից:

Չի բացառվում, որ հենց այս ռեսուրսն օգտագործելու համար էլ ՀՀԿ-ականները որոշել են իրենց ռեյտինգային ցուցակում ներառել նաեւ Լուսինե Մեջլումյանին, որպեսզի կուսակցության օգտին հնարավորինս շատ ձայներ ապահովեն:




Լրահոս