«Իջևանի ճանշինի» գործադիր տնօրենը հայտնվել է ամբաստանյալի աթոռին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իջեւանի ճանշինի» գործադիր տնօրենը հայտնվել է ամբաստանյալի աթոռին: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Բորիս Սարգսյանը, լինելով «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն, պարտավոր է եղել ճանապարհի վրա աշխատանքի կատարման համապատասխան ճանապարհային նշաններ տեղադրել, սակայն չի իրականացրել:

Արդյունքում 2015թ օգոստոսի 4-ին Ոսկեպար-Նոյեմբերյան ավտոճանապարհին  «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Գնել Խաչիկյանը, չնկատելով ընկերության աշխատակից Կառլեն Ղարայանին, վրաերթի է ենթարկել նրան՝ առողջությանը ծանր վնաս պատճառելով:




Լրահոս