Գերմանացի քանդակագործ Յուրգեն Լինգլ-Ռեբետեզն իր աշխատանքը սկսել է որպես գեղանկարիչ: Տարիների ընթացքում նա սկսել է ստեղծագործել փայտե իրերով: Իսկ այսօր նա «ծառերի» իրական վարպետ է:
Նրա աշխատանքը միաժամանակ և կոշտ է, և նուրբ: Թվում է` ուր որ է` հերոսները կթռչեն դեպի հանդիսատեսը:
Յուրգենի աշխատանքները գտնվում են Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Սինգապուրի տարբեր թանգարաններում: