Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին կազմել է 309 628 մարդ, որը 21,6 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
Այս մասին հայտնում են ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից։
2017 թվականի փետրվար ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 136 263 մարդ՝ 18.5 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը:
2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին` 2016 թվականի նույն ամիսների հետ համեմատած՝ «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 19,8 տոկոս աճ:
«Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականի առաջին երկու ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 2576 տոննա ապրանք, որը 49,4 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ամիսների ցուցանիշը:
2017 թվականի փետրվար ամսին «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 4224 մարդ՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 233 տոկոսով:
Գյումրու «Շիրակ» օդանավակայանում 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին ուղևորահոսքը 150 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած:
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 9,9 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները: