Իսպանիայի ֆուտբոլային ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել խստացնել Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլի որակազրկումը:
AS-ը հայտնում է, որ ըստ կոմիտեի որոշման` Բեյլը բաց կթողնի ներքին առաջնության ոչ թե 1, այլ 2 հանդիպում: Այսպիսով, 27-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի «Էյբարի» և «Բետիսի» հետ հանդիպումները: Բացի այդ, «Ռեալը» տուգանվել է 700, իսկ Բեյլը` 600 եվրոյով: Իսպանական ակումբը կբողոքարկի որոշումը: