Որքան են կազմել սպառողական գները փետրվարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017թ. փետրվարին հունվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.9% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքի 1.1% գնանկումով: Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի (ներառյալ ալկոհոլային խմիչքներ, ծխախոտային արտադրատեսակներ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 1.0%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.9%-ով, ծառայությունների սակագներինը՝ 0.7%-ով :

2017թ. փետրվարին 2016թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 101.7%, այդ թվում, սննդամթերքինը և ոչ ալկոհոլային խմիչքինը (ներառյալ ալկոհոլային խմիչք, ծխախոտային արտադրատեսակներ)՝ 105.5%, ոչ պարենային ապրանքներինը՝ 98.8%, ծառայությունների սակագներինը՝ 98.4%:

2017թ. փետրվարին 2016թ. փետրվարի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 99.8%, այդ թվում սննդամթերքինը և ոչ ալկոհոլային խմիչքինը (ներառյալ ալկոհոլային խմիչք, ծխախոտային արտադրատեսակներ)` 103.1%, ոչ պարենային ապրանքներինը` 96.5%, ծառայությունների սակագներինը` 97.0%, իսկ հունվար-փետրվարին 2016թ. հունվար-փետրվարի համեմատ` համապատասխանաբար 99.6%, 102.0%, 96.6% և 97.5%: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2017թ. փետրվարին հունվարի համեմատ սպա- ռողական գները նվազել են 1.1-0.1%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Վաղարշապատ և Հրազդան քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 1.0%-ով:




Լրահոս