Մասիսի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունում ստուգումներ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ Արարատի մարզպետարանի ներքին աուդիտի բաժինը փետրվարի 15-ից մինչեւ փետրվարի 23-ը ստուգումներ է իրականացրել Մասիսի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունում:

Ներքին աուդիտի իրականացման շրջանակում ընդգրկվել է նշված մարզպետարանի աշխատակազմի Մասիսի սոցիալական ծառայության տարածքային գործակալության 2014, 2015 եւ 2016 թվականների ընթացքում իրականացրած գործառույթների համապատասխանությունը ՀՀ օրենքներին եւ այլ իրավական ակտերին, հաշվետվությունների արժանահավատությանը:

Առաջիկայում պարզ կլինի, թե ծառայության պետ Վարդան Հովսեփյանը ինչ խախտումներ է թույլ տվել:




Լրահոս