Գործազուրկ թեկնածուներով. ովքեր են առաջադրվածները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի համամասնական ցուցակի 39-րդ տեղում է Իջեւան քաղաքի բնակիչ Արթուր Աթաբեկյանը, ով այդ դաշինքում ներկայացնում է «Հայ ազգային կոնգրեսը»: Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի՝ Արթուր Աթաբեկյանը չի աշխատում:

Ընտրությունների արդյունքում կասկածելի է թվում նշված դաշինքի խորհրդարան մտնելը, իսկ այդ դաշինքի համամասնական ցուցակի 39-րդ համարում ընդգրկված Ա. Աթաբեկյանի խորհրդարանի պատգամավոր դառնալու հնարավորություններն անիրական են: Նշված դաշինքի համամասնական ցուցակի 76-րդ տեղում է Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակչուհի, Բերդի թիվ 3 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի, անկուսակցական Անահիտ Ջուլհակյանը:

Նույն դաշինքի համամասնական ցուցակի 108-րդ տեղում է Իջեւան քաղաքի բնակչուհի Մանե Մանուչարյանը, ով ոչ մի տեղ չի աշխատում: Այդ դաշինքի 139 հոգուց բաղկացած համամասնական ցուցակի 123-րդ տեղում է Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Գուրգեն Ասատրյանը, իսկ ցուցակի 130-րդ հորիզոնականը զբաղեցնում է Տավուշի մարզի Այրում քաղաքի բնակիչ Արտակ Նասիբյանը: Վերջինս, ինչպես նաեւ Գուրգեն Ասատրյանը չեն աշխատում:

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական 3 դաշինքները եւ 5 կուսակցությունները Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքում, իրենց տարածքային ընտրական ցուցակներում ներառել են 7-ական թեկնածու, իսկ «Ելք» դաշինքը՝ 5 թեկնածու: Ընդհանուր առմամբ՝ դաշինքները եւ կուսակցությունները Տավուշի մարզում, թիվ 13 ընտրատարածքի տարածքային ցուցակներում ընդգրկել են 61 թեկնածու:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս