Տավուշում նախընտրական քարոզարշավը ժամանակից շուտ է մեկնարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ պաշտոնապես ԱԺ ընտրությունների քարոզարշավը մեկնարկելու է մարտի 5-ին, սակայն Տավուշի մարզում նախընտրական քարոզարշավը փաստորեն մեկնարկել է:

Տարբեր թեկնածուների ներկայացուցիչները գյուղերում բնակչության հետ հանդիպումներ են ունենում, որոնց ընթացքում ընտրողներից ճշտում են իրենց թեկնածուի վարկանիշը, նաեւ քարոզում են տվյալ թեկնածուի համար: Այս ամենն արվում է զգուշորեն, ոչ հրապարակային, ընկերական, բարեկամական զրույցների ձեւով:

Փաստացի սկսված նախընտրական պայքարին ներգրավում են սահմանամերձ մարզի երիտասարդներին, որոնց որոշ թեկնածուներ խոստացել են ապրիլյան ընտրություններից հետո օգնել աշխատանք գտնելու գործում:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս