Մարտի 3-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանին, ով Երևանում է Հայաստանի ԱԳՆ ղեկավար կազմի, արտերկրում Հայաստանի դեսպանների, միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչների և գլխավոր հյուպատոսների հավաքին մասնակցելու նպատակով:
Քննարկվեցին Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հերթական հավաքի արդյունքները:
Ի նշանավորումն Կարեն Միրզոյանի՝ Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարությունների միջև համագործակցության ամրապնդման գործում նշանակալի դերի և զգալի ավանդի՝ Էդվարդ Նալբանդյանը Արցախի արտգործնախարարին հանձնեց ՀՀ ԱԳՆ առաջին աստիճանի պատվո մեդալը: