ՀՀԿ-ն բացելու է 1500-ից ավելի նախընտրական շտաբեր. Էդուարդ Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հանրապետական կուսակցությունը բացելու է 1500-ից ավելի նախընտրական շտաբեր: Այս  մասին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ  Էդուարդ Շարմազանովը:

«Արդեն բացել ենք մեր նախընտրական հաշիվը, ամեն ինչ կլինի օրենքով սահմանված կարգով: Քարոզարշավը մեկնարկելու է «Դինամո» մարզադահլիճից՝ կուսակցական միջոցառումով», – նշեց նա:

Լրագրողների դիտարկմանը, թե պաշտոնական քարոզարշավը դեռ չսկսած ՀՀԿ-ն պաստառներ է փակցրել, նա նշեց. «Որեւէ սահմանափակում չկա որևէ մեկի համար, որ մինչ մարտի 5-ն ունենա պաստառներ: Սա օրենքի խախտում չէ», – նշեց նա:




Լրահոս