Armenian text to speach

Հովհաննես Սահակյանը կկորցնի պաշտոնը. ով է նրան փոխարինողը. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայտնի է, որ Հովհաննես Սահակյանը պատահմամբ դարձավ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, երբ Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալուց հետո Դավիթ Հարությունյանը լքեց այդ պաշտոնը և միացավ նախկին վարչապետի թիմին։ Հովհաննես Սահակյանը, ըստ ամենայնի, նոր ԱԺ չի վերադառնա, առավել ևս՝ նույն հանձնաժողովում նա չի լինի։

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ է դառնալու ՀՀԿ ցուցակում 15-րդ հորիզոնականը զբաղեցնող, Հայաստանի նոր Սահմանադրության համահեղինակ և ամենասուր քննադատությանը արժանացած Ընտրական օրենսգրքի հեղինակ Հրայր Թովմասյանը, որին ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը կոչել էր «չաթլաղ»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս