Armenian text to speach

«Հաց բերողի» համար երկու անգամ շտապօգնություն է կանչվել. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ մինչ ուշ երեկո քննարկվում էր «Հաց բերող» Արթուր Սարգսյանի խափանման միջոցի փոփոխության հարցը։ Սակայն հստակ որոշում այդպես էլ չհրապարակվեց։ Պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը և Էդմոն Մարուքյանը երեկ այցելել էին նրան բանտում։ Նրանց փոխացմամբ՝ Արթուր Սարգսյանը շարունակում է հացադուլը, նրա վիճակն ավելի է վատացել։

Երեկ ՔԿՀ վարչակազմը երկու անգամ շտապօգնություն է կանչել «Հաց բերողին» քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու համար, բայց վերջինս կտրականապես հրաժարվել է։ Նա շարունակում է հրաժարվել որևէ բուժօգնությունից»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս