«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ղարաբաղում դիվանագետների հետ հանդիպումից հետո, ի լուր աշխարհի եւ սահմանին զինտեխնիկա կուտակող Ադրբեջանի, հայտարարվեց, որ չի բացառվում մինչեւ տարեվերջ մեկ երկիր ճանաչի Արցախի անկախությունը. դա տեխնոլոգիա՞ էր, թե՞ իրականություն՝ հարցրինք արտաքաղաքական պատասխանատուներից մեկին։ «Իրականություն»: Ուրուգվա՞յն է:
«Ոչ, մինչեւ վերջին պահը չի բացահայտվելու, թե որ երկիրն է, բանակցություններն ընթանալու են փակ-գաղտնի: Որպեսզի այդ երկրի նկատմամբ որեւէ կարգի ճնշումներ չլինեն»: Այդ թվում եւ Ռուսաստանի՞ կողմից, իսկ այդ ճանաչումը չի՞ արձակի Ադրբեջանի ձեռքերը պատերազմի համար: «Հակառակը. միջազգային հանրությունը՝ ԱՄՆ, Ավստրալիայի մի շարք նահանգների կողմից Արցախի անկախության ճանաչմամբ նոր տենդենցների հիմք է դնում, եւ ադրբեջանական բոլոր կարգի անհանգստությունները պետք է բացատրել դրանով»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: