«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Ինչո՞վ բացատրել, որ ԱՄՆ դեսպանը նախընտրական հանդիպումներն սկսեց ՀՀԿ-ից,- հարցրինք Սամվել Նիկոյանին։- Շա՞տ էիք ջանք թափել»։ «Ամենեւին, հակառակը. կցանկանայինք, որ պարոն Միլզն ամենավերջինը մեզ հանդիպեր»: Ինչո՞ւ, որպեսզի ՀՀԿ հուշը թա՞րմ մնար: «Ոչ, հանդիպումների այդ շարքում մեր հասցեին անհամար մեղադրանքներ կհնչեն, կցանկանայինք պատասխանած լինել այդ բոլորին»…
«Այո, նա բարձր գնահատեց ցուցակի թե առաջին տասնյակը, թե երիտասարդ, դրսում կրթված սերնդի ներկայությունը, ինչպես նաեւ բարեփոխումների այն միտումները, որոնք առկա են այսօր մեր մոտեցումներում` ընդդիմության հետ երկխոսության, ընտրական պրոցեսները վերահսկելու մասով, որոնք նաեւ իրենց աջակցությամբ են տեղի ունեցել»: Իսկ ռեյտինգայինների մասով ի՞նչ ասաց Միլզը։
«Մտահոգություն արտահայտեց մամուլում տեղ գտած հրապարակումների` կաշառքի բաժանման, ինչպես նաեւ որոշակի լարվածությունների մասով։ Մենք եւս մեր մտահոգությունն արտահայտեցինք այդ առնչությամբ, տեղեկացրինք, որ դրանք բացառելու շուրջ քննարկումներ կան կուսակցությունում»…
Միլզը «չհասկացրե՞ց», որ լիբերալ երկու դաշինքներից մեկին «տանեք» պառլամենտ, որպես արեւմտամետ ուժ: «Իսկ Դուք ի՞նչ եք կարծում՝ նման հարցադրումներ կարո՞ղ են արվել որեւէ մակարդակում: Փորձառու-պարկեշտ մասնագետն իրեն թույլ չէր տա նման հարցադրում անել. որեւէ ինտրիգ մի փնտրեք»: Իսկ չհարցրի՞ք` ինչո՞ւ գունավոր հեղափոխություն չեն անում Հայաստանում։ «Դրանց ժամանակը վաղուց անցել է. հույս մի փայփայեք»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: