Ընտրակաշառքների հետևանքով մանրածախ առևտրի շրջանառությունը կավելանա մինչև 25 մլն դոլարով. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցները առաջիկա ամսում շուկայի որոշակի աղճատումներ են սպասում։ Այս սպասումները պայմանավորված են խորհրդարանական ընտրություններին ընդառաջ բաժանվելիք ընտրակաշառքների ծավալներով։

Խնդիրն այն է, որ ընտրակաշառքի համար նախատեսված գումարների հիմնական մասը պահվում է  արտարժույթով, իսկ ընտրակաշառքը բաժանվելու է դրամով։ Դա նշանակում է, որ շատ կաճ ժամանակահատվածում շուկայում ստեղծվելու է դոլարի առաջարկի կտրուկ աճ։

Դա համընկնելու է Իրանից մարտի կեսերի նովրուզի տոնի առթիվ մեծ թվով զբոսաշրջիկների ներհոսքի հետ, երբ ավանդաբար առաջանում է դոլարի ավելցուկ։

Այս երկու գործոնները միասին որոշակի ցնցումներ կարող են առաջացնել շուկայում և կարճաժամկետ կտրվածքով բերեն դրամի արժևորման։ Ապրիլի առաջին տասնօրյակում, ըստ որոշ գնահատականների, մանրածախ առևտրի շրջանառությունը միայն ընտրակաշառքների շնորհիվ կարող է ավելանալ մինչև 25 մլն դոլարով կամ 10-12 տոկոսով»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս