Armenian text to speach

Էրդողանը մեղադրել է Գերմանիային ահաբեկչության խրախուսման մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ստամբուլում գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուսելի ձերբակալությունից հետո, ում Թուրքիայի իշխանությունները մեղադրում են ահաբեկիչների հետ կապերի մեջ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիային մեղադրել է «ահաբեկչության խրախուսման», ինչպես նաև Թուրքիայում հետապնդվող հանցագործին ապաստան տրամադրելու մեջ, փոխանցում է Rbk-ն՝ հղում անելով Daily Sabah-ին:

«Գերմանիան պետք է դատարանի առջև կանգնի ահաբեկչին թաքցնելու և աջակցելու համար»,-ասել է Էրդողանը:

Յուսելին Էրդողանը «գերմանացի լրտես» է անվանել՝ բացատրելով, որ նա, իր տվյալներով,  Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչ է:

Ավելի վաղ Գերմանիային ուղղված քննդատությամբ հանդես էր եկել Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն՝ Գերմանիային մեղադրելով երկակի ստանդարտների կիրառման մեջ:




Լրահոս