Պայթուցիկի պայթյունից վիրավորված զինծառայողներից մեկի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնել ենք` 2017թ. փետրվարի 28-ին՝ ժամը 13:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պաշտպանության շրջանի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս տեղի է ունեցել պայթուցիկ սարքի պայթուն, ինչի հետևանքով ինժեներական աշխատանքներ կատարող պարտադիր ժամկետային 3 զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի բեկորային մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

ArmLur.am-ին Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից հայտնեցին, որ բեկորային մարմնական վնասվածքներ ստացած պարտադիր ժամկետային զինծառայողներից Նարեկ Գևորգի Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում ծայրահեղ ծանր:

Վիրավորված մյուս երկուսը՝ Պերճ Արմենի Գաբրիելյանը և Էրիկ Սամվելի Սահակյանը հոսպիտալից տեղափոխվել են այլ հիվանդանոց:

Նշենք, որ ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 3 ժամկետային զինծառայողի մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները:




Լրահոս