«Հաց բերող»-ը հրաժարվում է քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականի հուլիսին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ տարած Արթուր Սարգսյանը՝«Հաց բերողը», լուրջ առողջական խնդիրներ ունի: Հիշեցնենք, որ 23-րդ օրն է` ինչ նա հացադուլի մեջ է գտնվում:

Ինչպես հայտնի է` երեկ ՔԿՀ վարչակազմը երկու անգամ շտապօգնություն է կանչել «Հաց բերող»-ին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու համար, բայց վերջինս կտրականապես հրաժարվել է` շարունակելով հրաժարվել նաև որևէ բուժօգնությունից:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանն, ով մեղադրվում է «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ, նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին ազատ էր արձակվել: Սակայն քննչական մարմնից խուսափելու պատճառաբանությամբ բերման էր ենթարկվել և փետրվարի 9-ին կալանավորվել, իսկ փետրվարի 10-ին անժամկետ հացադուլ է հայտարարել, որը շարունակում է մինչ օրս։ Նշենք, որ Արթուր Սարգսյանը հրաժարվում է նաև քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելուց:




Լրահոս