Ադրբեջանը քրեական գործ է հարուցել Արցախի հետ համագործակցող մի շարք երկրների ընկերությունների դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Արցախի հետ համագործակցող՝ Շվեյցարիայի, Բուլղարիայի, Ուրուգվայի, Արգենտինայի, Ռումինիայի և այլ երկրների ընկերությունների դեմ, փոխանցում է haqqin.az-ը:

Հաղորդվում է, որ հետաքննության արդյունքում պարզվել է, որ Շվեյցարիայի, Բուլղարիայի, Ուրուգվայի, Արգենտինայի, Ռումինիայի և այլ երկրների ընկերություններ, այդ թվում՝ «Haik Watch and Jewelry Co», «Rodino Haskovo» JIC, «Centro Ceibal», «Deccan Gold Mines Ltd»  և «Cosmote Romanian Mobile Telecommunications S.A», 1999-2017թթ. բազմիցս այցելել են Արցախ և ձեռնարկություններ հիմնել «առանց պետական գրանցման՝ նախատեսված Ադրբեջանի օրենքներով»:

Այդ փաստերով Ադրբեջանի գլխավոր դատախազությունը «ծանր հանցանքի» մասին քրեական գործ է հարուցել ընկերությունների դեմ, այժմ հետաքննություն է ընթանում:




Լրահոս