ArmLur.am-ը Արցախի ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանից տեղեկանում է, որ այսօր ժամը 12.15-ին Արցախի զինված ուժերի հակաօդայինները շփման գծի արևելյան (Մարտունի) ուղղությամբ խոցել են ադրբեջանական զինուժին պատկանող «ORBITER» տեսակի անօդաչու թռչող սարք:
«Համոզված եմ, որ Բաքվի քարոզչամեքենան այս լուրը կամ կհերքի, կամ լավագուն դեպքում՝ լռակյաց կփորձի շրջանցել: Անկեղծ ասած, թե առաջին, թե երկրորդ տարբերակը, անձամբ իմ համար, որևէ նշանակություն չունի, կարևորը, թերևս, այն է, որ մեր բանակը հերթական անգամ գտնվեց իր բարձրության վրա: Ապրեք տղաներ, այդպես շարունակեք»,-նշել է նա: