«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի շտաբը բավական ճոխ պայմաններում է տեղակայված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը բավական հարմարավետ վայրում է տեղակայված` Վարդանանց փողոցում` էլիտար շենքի առաջին հարկում:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Համախմբում» կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը նշեց, թե այդ տարածքը ոչ թե իրենցն է, այլ վարձակալական հիմունքներով են տեղակայվել այնտեղ: Իսկ թե որքան վարձավճար են տալիս շտաբի համար, նա դժվարացավ պատասխանել:

Տեղեկությունը փորձեցինք ճշտել հենց շտաբից, սակայն նրանք էլ մեզ ոչինչ չկարողացան պատասխանել՝ նշելով, որ իրավասու չեն:

Նկատենք, որ այդ շտաբում դաշինքի ներկայացուցիչները ակտիվորեն նաեւ քաղաքացիների ընդունելություններ էին կազմակերպում՝ ըստ էության, այդպես նաեւ փորձելով ընտրությունների նախաշեմին որոշակի ընտրազանգվածի «կանտրոլով» զբաղվել:

 




Լրահոս