«Եթե ձեզ թվում է, որ ՀՀԿ-ն Կոմկուս է, եւ մեր մոտ որեւէ քննարկում չի լինում, չարաչար սխալվում եք»,-նախօրեին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀՀԿ-ի հասցեին ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանի քննադատություններին: Ու քանի որ ՀՀԿ խոսնակը Կոմկուսը որպես բացասական օրինակ է բերել, «Ժողովուրդ»-ը մեկնաբանությունների համար դիմեց Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանին:
«Շատ լավ է, որ ՀՀԿ խոսնակը եւ ԱԺ փոխնախագահը երիտասարդ է, բայց ցանկալի է՝ իր գնահատականների մեջ զգույշ լինի, առավել եւս, երբ խոսքը գնում է 114-ամյա Կոմունիստական կուսակցության մասին: Երիտասարդը խիստ սխալ եւ թյուր կարծիք ունի Կոմկուսի մասին, խորհուրդ կտայի ավագի իրավունքով. առաջին՝ Կոմկուսի աշխատանքի ձեւերի եւ մեթոդների մասին կարծիք իմանալու համար կարող է դիմել ԱԺ-ում իր հետ գտնվող այն ընկերներին, ովքեր անցել են այդ ճանապարհով, երկրորդ՝ ոչ թե քննարկումներ չեն լինում, այլ Կոմկուսի ուշադրությունից որեւէ հարց չի վրիպում»: