«Արմավիր» ՔԿՀ-ի պետը դիմել է «զոն նայողների» օգնությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ուշագրավ զարգացումներ են սկսվել: «Ժողովուրդ»-ին հասած լուրերի համաձայն՝ «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալները ՔԿՀ ղեկավարությանը ներքին կարգով հասկացրել են, որ անկախ ցուցումներից՝ իրենք ՀՀԿ-ին, միեւնույն է, ձայն չեն տալու: Այս լուրը շատ է հուզել «Արմավիր» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանին:

Եւ նա ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններում ՀՀԿ օգտին ՔԿՀ-ից ձայներ ստանալու համար դիմել է «զոն նայողների» օգնությանը: Մեր տեղեկություններով՝ Տիգրան Նավասարդյանն այս հարցում շահագրգռված է երկու պատճառով. նախ՝ ՔԿՀ-ները գործում են ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ, իսկ նախարարը, ինչպես հայտնի է՝ ՀՀԿ ցուցակի առաջին եռյակում է: Եւ ըստ այդ, Նավասարդյանի հետագա պաշտոնավարման հարցը կապված է հենց ՀՀԿ ստացած ձայներից:




Լրահոս