ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերի իր էջում գրել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման գաղտնալսել է իրեն 2016թ. նախագահական ընտրություններից առաջ:
«Սարսափելի է: Միայն նոր իմացա, որ Օբաման գաղտնալսել է ինձ Թրամփ-թաուերում ուղիղ հաղթանակից առաջ: Ոչինչ չի գտել: Դա ՄաքՔարտիզմ է»,-գրել է Թրամփը:
Terrible! Just found out that Obama had my "wires tapped" in Trump Tower just before the victory. Nothing found. This is McCarthyism!
— Donald J. Trump (@realDonaldTrump) March 4, 2017
Թրամփը նաև հարց է ուղղել, թե որքանով է դա օրինական է, որ Օբաման գաղտնլսել է իրեն:
«Որքան է ստորացել Օբաման՝ լսելով ինձ ընտրությունների սուրբ գործընթացի ժամանակ: Վատ տղա»,-մեկ այլ գրառման մեջ ընգծել է Թրամփը: