![](https://armlur.am/wp-content/uploads/2017/03/Sacramento-California-State-Capitol.jpg)
Կալիֆոռնիայի նահանգի սենատում Հայաստանի և Արցախի հարցերով հատուկ հանձնաժողով է ստեղծվել:
«Հանձնաժողովը կզբաղվի Կալիֆոռնիայի, Հայաստանի և Արցախի միջև փոխադարձ առևտրի զարգացման և մշակութային և կրթական համագործակցության ընդլայնման հարցերով»,-հայտնում է Asbarez-ը:
Հանձնաժողովի ստեղծման նախաձեռնող է դարձել կալիֆոռնիացի սենատոր Էնթոնի Պորտանտինոն, ով վստահություն է հայտնել, որ Հայաստանն ու Արցախը հուսալի գործընկերներ են Կալիֆոռնիայի համար արդյունաբերության, մշակույթի և կրթության ոլորտներում: