Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 5-ին, ժամը 03:18-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Արմավիր ավտոճանապարհին՝ Մեծամոր քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան շրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Volkswagen Golf» մակնիշի 34 FC 888 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1959 թ. ծնված Շ. Մ.) դեպի Երեւան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, շրջվել ու 70 մետր սահելով հայտնվել դաշտում:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդ 58-ամյա Շոթա Մարտիրոսյանը եւ ուղեւոր 26-ամյա Լյուդվիգ Օ.-ն հոսպիտալացվել են Մեծամորի ԲԿ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, որոշ ժամանակ անց վիրավորներից Շոթա Մարտիրոսյանը, գիտակցության չգալով՝ մահացել է։
Լուսանկարները` shamshyan.com-ի: