ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե սպարապետն ու Կարեն Սերոբիչը ողջ լինեին, մենք Իսրայելի պես պետություն կունենայինք. Սասուն Միքայելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վազգեն Սարգսյանը նման Հայաստան չէր երազում, և մենք պե′տք է հասնենք այն Հայաստանին, որն ուզում էր նա: Այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Սասուն Միքայելյանը:

«Կունենայինք նորմալ պետություն: Ես միշտ ասել եմ` եթե սպարապետն ու Կարեն Սերոբիչը ողջ լինեին, մենք Իսրայելի պես պետություն կունենայինք»,- հավելեց «Սասուն» ջոկատի հրամանատարը:

Հարցին` ինչպես է քարոզարշավ իրականացնելու Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, Միքայելյանը պատասխանեց. «Խաբվելու, այդ գումարային բաժանման, նման կեղծիքով մենք նորմալ երկիր չենք կարողանա կառուցել: Ես կխնդրեի մարդկանց, որ ամեն մեկն իր բաժին բեռը վերցներ»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս