Վազգեն Սարգսյանի մեծ երազանքը ազատ, անկախ Հայաստանն էր, ազատ Հայաստանի բանակն էր, ժողովուրդ-պետություն գաղափարական հենքի վրա ազգային խնդիրներ լուծելն էր, նոր սերունդն էր: Այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում այս մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Նրա խոսքով՝ Վազգեն Սարգսյանի աշխատանքները նվիրված էին հենց այդ երազանքների իրականացմանը: «Կատարվել է նրա երազանքը, որ այսօր ունենք կազմակերպված, գաղափարական բանակ, ապրիլյան դեպքերը շատ պարզ ցույց տվեցին՝ որքան գաղափարական է այս սերունդը»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան