Այսօր մեկնարկեց ՀՅԴ քարոզարշավի միջոցառումը: Ելույթ ունեցավ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ով իր ելույթում նշեց, որ այս ԱԺ ընտրությունները բացառիկ են լինելու հայ ժողովրդի համար, քանի որ տեսակի մեջ առաջին ընտրություններն են:
« Այս խորհրդարանը 25-26 տարվա անկախություն ունեցող մեր պետության պատմության մեջ դառնալու է հիմնադիր խորհրդարան, որովհետև այս խորհրդարանը լինելու է այն շարժիչ ուժը, որը գործի է դնելու բոլոր այն բարեփոխումները, որոնց համար նախադրյալներ ենք ստեղծել սահմանադրությամբ և օրենսդրությամբ»,- նշեց Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքով, ՀՅԴ-ն չի գնալու առանձին ոլորտներում կամ առանձին խնդիրների վերաբերյալ խոստումներ տալու ճանապարհով, քանի որ ՀՅԴ-ն դատարկ խոստումներ երբեք չի տվել: