Մարտի 5-ին, ժամը 14:33-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 70 շենքի (հանրակացարան) տանիքը փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ձյան ծանրությունից փլուզվել է հանրակացարանի բնակարաններից մեկի տանիքից (150 քմ) մի հատված՝ մոտ 20 քմ:
Փրկարարներն իրականացրել են տանիքի ձնամաքրման աշխատանքներ: