Արտակարգ դեպք Երևանում. տան երեք բնակիչները հայտնաբերվել են անգիտակից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտակարգ դեպք է գրանցվել Երեւանում. տան երեք բնակիչները հայտնաբերվել են անգիտակից:

Մարտի 4-ին, ժամը 20:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորքի 8-րդ փողոցի տներից մեկում ծխի հոտ է զգացվում, կան ուշագնաց քաղաքացիներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տան հյուրասենյակում հայտնաբերվել են տան բնակիչները, որոնք հոսպիտալացվել են «Սբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ 1977 թ. ծնված Հ. Ռ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ 1957 թ. ծնված Հ. Ջ.-ի, 1947 թ. Հ. Ռ.-ի, և Խ. Ս. -ի վիճակը՝ ծանր:




Լրահոս